Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Կանխվել է 888 կգ ավանակի և ձիու մսի վաճառքը

Կանխվել է 888 կգ ավանակի և ձիու մսի վաճառքը
17.12.2017 | 13:36

ԳՈՒՄ-ի շուկայի դիմացի հատվածում տեղակայված մսի վաճառասրահի պահեստարանից մսեղիքի գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներով բացահայտվել է գողությունը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նույն պահեստարանում կասկածելի ծագմամբ, այդ թվում՝ ձիու և ավանակի մսեղիք։ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, մսի վաճառասրահի պահեստարանից գողության դեպքն արձանագրվել է դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը։

Նախնական քննության տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանի Զավարյան փողոցի 16 հասցեում գործող մսի վաճառասրահի պահեստից գողացել է 210 կգ մսեղիք, որն իր անձնական օգտագործման «Grand cherokee» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Սեբաստիա 64 հասցեում գործող շուկայի մոտ, որտեղ իրացրել է պատահական 2 գնորդների։ Կասկածյալը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ գողացված մսեղիքն իրենից գնող անձինք յուրաքանչյուր կիլոգրամի համար վճարել են 1000 ՀՀ դրամից քիչ գումար՝ պատճառաբանելով, որ ձիու միս է։

Դիտվել է՝ 4177

Մեկնաբանություններ